< ALEXAN REALTY > անշարժ գույքի գործակալությունը, իր գործունեութան մեկնարկով, իր և ողջ
աշխատակազմի առջև լրջագույն խնդիր է դրել իր հաճախորդներին տրամադրել բարձրորակ ծառայություններ՝
անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության ոլորտներում: Այդ նպատակի իրագործման համար
կազմակերպության աշխատակազմ են ներառվել տարբեր մասնագիտությունների տեր արհեստավարժ աշխատողներ՝
անշարժ գույքի գործակալներ, գնահատողներ, ճարտարապետ, իրավաբան՝ որոնք կօգնեն ձեզ ճիշտ
կողմնորոշվելու անշարժ գույքի գնի, որակի և գործարքի օրինականության հարցերում ՝ հստակ գնահատելով
հաճախորդի պահանջները և շուկայի առաջարկները։
Հաշվի առնելով հայկական սփյուռքի գործոնը և զբոսաշրջիկներին սպասարկելու անհրաժեշտությունը մեր
ընկերության աշխատակազմում ներառել ենք ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզուների իմացությամբ
աշխատակիցներ։
Մեր նշանաբանն է՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ՝ ԱՄՈՒՐ ՏԱՆԻՔ
Մեր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել ենք սահմանել բարձր նշաձող, ճանաչվել անշարժ
գույքի շուկայում՝ ինչի արդյունքում արժանացել ենք պատվոգրի
<< Իրավաբանների և Հոգեբանների Միջազգային Ասոցիացիա >> ՀԿ-ի կողմից։
Մեր հասցեն է՝ Վաղարշյան 21
Մեզ հետ կարելի է կապնվել ստորև նշված հեռախոսահամարներով՝
094-94-94-66,
095-94-94-66,
096-94-94-66,
010-22-94-66 կամ ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստի հասցեին`
alexanrealty2015@gmail.com